Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, որը վարում է ամենամեծ ժողովրդականություն վայելող Instagram-օգտահաշիվը, դարձել է Puma ընկերության նոր ներկայացուցիչը: Այդ մասին պատմել է Instagram-ի իր էջում:
«Այժմ պաշտոնապես ընտանիքի մաս եմ կազմում»,- մեկնաբանել է Գոմեսը թոփում Puma մակագրությամբ ֆոտոն: «Սելենան բացառիկ է, անկախ, իսկ նրա տաղանդն անհավանականորեն բազմակողմանի է: Դա այն ինքնատիպ մոդելն է, որին փնտրում է այսօրվա գնորդը: Վերջին մի քանի օրերին Սելենան մեկ անգամ ևս ապացուցեց, թե որքան ուժեղ է ինքը: Ազնվորեն և անկեղծորեն նա պատմեց իր հիվանդության մասին, և դա միայն ամրապնդեց նրա ոգու ուժը և մեր հավատը նրա նկատմամբ: Սելենան իդեալական գործընկեր է Puma-ի համար»,-պատմել է ընկերության միջազգային բրենդ-մենեջեր Ադամ Փեթրիքը, հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում: