
Գյումրիի «Շիրակը» հայտարարել է, որ ակումբն այսուհետ կունենա տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլային թիմեր:
«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր մարզական ընտանիքը և ուրախացնել մեր երկրպագուներին։
Այսուհետ «Շիրակը» կունենա նաև տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլի թիմեր»,- գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը և հայտնում, որ մանրամասները կհաղորդվեն շուտով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Շիրակը» կունենա նաև ֆուտզալի թիմ, որը կմասնակցի ՀՀ Ֆուտզալի` հոկտեմբերին մեկնարկելիք առաջնությանը:
armsport.am