Լայնածավալ վարժանքներին Ադրբեջանը ցուցադրեց չեխական հրետանային սարքավորումներ ու հրթիռային համակարգեր, որոնք Բաքու էին մատակարարվել, ամենայն հավանականությամբ, Իսրայելի միջոցով, Sputnik Արմենիային ասաց «Ռազմինֆո» ռազմատեղեկատվական կայքի վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ «Ռազմինֆոն» հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին մեկնարկած լայնածավալ վարժանքների ժամանակ Ադրբեջանը 152 մմ Dana հրանոթներ ու RM-70 համազարկային հրթիռային համակարգեր է ցուցադրել։ Երկու մոդելն էլ Չեխիայում են արտադրվում։
«Շատ հավանական է, որ այդ զինամթերքը Ադրբեջան է ընկել Իսրայելի միջոցով։ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատնից ստացած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այդպիսի գործարք տեղի է ունեցել։ РСЗО RM-70/85-ն նշված է այնտեղ»,- ասաց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ բուլղարացի լրագրող Դիլանա Գայտանջիևայի մոտ փաստաթղթեր էին հայտնվել, որոնք ավելի ուշ տպագրվել էին «Տրուդ» թերթում։ Այդ փաստաթղթերը վկայում են, որ «Մետաքսե ճանապարհ» ադրբեջանական ավիաընկերությունը դիվանագիտական անձեռնմխելիության շղարշի տակ Բուլղարիայից ու Արևելյան Եվրոպայից աշխարհով մեկ ահաբեկչական կազմակերպություններին զենք է մատակարարում, այդ թվում` «Իսլամական պետությանը» (արգելված է որոշ երկրներում — խմբ.)։
Հովհաննիսյանի խոսքով՝ փաստաթղթերը պնդում եմ, որ զենքը սկզբից Իսրայել է ուղարկվել, հետո նոր Ադրբեջան, բայց դեռ անհասկանալի է՝ ինչ դեր է կատարել այստեղ Իսրայելը։
«Անհասկանալի է՝ արդյո՞ք Իսրայելը միայն շրջանցիկ ուղի կամ միջնորդ է եղել։ Գնորդների ցուցակում, համենայնդեպս, միայն իսրայելական ընկերություններ էին։ Կարելի է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, սկզբում իսրայելական կողմն էր առքն իրականացնում, որից հետո ապրանքն ուղարկում էին Բաքու, բայց չի կարելի 100% պնդել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 1992 թվականին ԵԽԽՎ-ն կոչ է արել Եվրոպայի Խորհրդի անդամներին՝ զենք չմատակարարել արցախյան հակամարտության գոտի, սակայն ամեն պետություն ինքն է որոշում՝ անել դա թե ոչ։
Մյուս կողմից՝ Չեխիան ԵՄ, Եվրոպայի Խորհրդի անդամ է, կապ ունի Մինսկի խմբի հետ, իսկ դա կարող է երկրի վրա բացասական ազդեցություն ունենալ, սակայն չկա որևէ պաշտոնական իրավական նորմա, որն արգելում է Պրահային զենք մատակարարել Երևան կամ Բաքու։
Եթե նույնիսկ Չեխիան զենք է մատակարարել այլ երկրի, որն, իր հերթին, մատակարարել է այն Ադրբեջանին, ապա վերավաճառման փաստը հայտնի էր։
«Գերմանիայի դեպքում, երրորդ կողմն, անպայման, պետք է թույլտվություն ստանա ԳԴՀ-ից գնած զենքի վաճառքի համար։ Չգիտեմ՝ Չեխիայում ինչպես է, բայց կարծում եմ, որ նույն մեխանիզմը գոյություն ունի, ու նրանք պետք է հետևեն, որ զենքը չհայտնվի, ենթադրենք, «թշնամու» ձեռքում»- ասաց Հովհաննիսյանը։
Այսպիսով, նույնիսկ եթե զենքն Իսրայելով է գնացել, ապա փորձագետի խոսքով, Չեխիան իր դերն է կատարել՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լինելով մատակարարման հետ։
Բացի այդ, Բաքվի ստացած զենքի երկու տեսակից մեկի նորացումն իրականացվել է միայն 2016 թվականի աշնանը, իսկ 2017 թվականի հունվարին այդպիսի նմուշ երևանցել է Ադրբեջանի ԶՈՒ-ում։
«Այսինք՝ սա հին տեխնիկա չէ, որը Ադրբեջանին երկրներից մեկն է վերավաճառել։ Չեխիան իր դերն է կատարել։Որոշակի ճշտումներից հետո այդ հարցն արժե բարձրացնել ԵՄ-ում»,- ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը գնահատեց նաև սպառազինության արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ ժամանակակից զենքի մեծ մասն արտադրված է 70-80 թվականներին, որից հետո նորացված է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am