
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 32-34, երեկոյան՝ 26-28 աստիճան տաքություն։
Երևանի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.50C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.60C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.60C։
Լուսանկարը՝ armenisputnik.am-ի