Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 20-ին ժ. 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայ երաժշտարվեստի անվանի գործիչների մեծարման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրում՝
— բացման պաշտոնական արարողություն
— մրցանակաբաշխություն
— համերգային ծրագիր
Երեկոյի կազմակերպիչներն են՝ ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունները, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և «Նաիրի» հիմնադրամը:
Գլխավոր հովանավորն է «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրը: