Դա ավելին էր, քան 10 բալանոց երկրաշարժը. Անահիտ Բախշյանը՝ իր կյանքի և դրա մեծագույն հարվածի մասին. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դա ավելին էր, քան 10 բալանոց երկրաշարժը. Անահիտ Բախշյանը՝ իր կյանքի և դրա մեծագույն հարվածի մասին. asekose.am

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս տարի սեպտեմբերի 20-ին դառնալու է 70 տարեկան: Նախքան ծննդյան օրն Անահիտ Բախշյանը որոշել է, որ իր կյանքի կարևոր դրվագները ներկայացնելու ժամանակն է:

Asekose.am-ի տեսանյութում Անահիտ Բախշյանը պատմում է իր կյանքի մասին՝ սկսած այն հատվածից, թե ինչպես են իր ընտանիքի անդամները նավով ներգաղթել Հայաստան: Անահիտ Բախշյանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես է ժամանակին մերժվել Յուրի Բախշյանի կողմից, ինչու է հենց նրան ընտրել որպես կյանքի ընկեր, ինչպես է վերջինս նրան թև ու թիկունք եղել աշխատանքի հարցում: Տիկին Բախշյանն անդրադարձել է նաև իր կյանքի մեծագույն հարվածին` սիրելի ամուսնու կորստին:

«Եկավ հոկտեկբերի 27-ը, ինչն իմ կյանքը բաժանեց երկու մասի: 27-ը խլեց իմ սիրուն, երեխաներս կորցրին իրենց սիրելի հորը: Գիտակցությունս, հավասարակշռությունս կորցրի, չէի հասկանում, թե ինչ է կատարվել: Դա ավելին էր, քան 10 բալանոց երկրաշարժը, երեխաներս սարսափած էին: Միայն հիշում եմ, որ երկրորդ օրն ասացի՝ Անահիտ, խելքդ գլուխդ հավաքիր, երեխաներդ չպետք է ապրեն սգի մեջ, մենք պետք է հաղթահարենք այս սուգը, իսկ դա կարող ենք անել միայն` Յուրայի հիշատակը վառ պահելով…»,-նշում է Անահիտ Բախշյանը: «Միասին ծերանալու երազանքը չիրականացավ»,-ասում է Անահիտ Բախշյանը, ապա հավելում,- «Արդեն 70 տարի ապրում եմ երկրի վրա, որից 52-ը Յուրան կար իմ կյանքում, սկզբից` ընկեր, հետո` մտերիմ ընկեր, անփոխադարձ սեր, հետո` փոխադարձ սեր, ամուսին, հայր, պապիկ: Այս բոլոր դերերում Յուրան եղել է իմ սիրո աղբյուրը, ես պահում եմ իրեն իմ ներսում, և այդ սերն է ինձ ապրեցնում»:

asekose.am



Նման նյութեր