Լոլիկ, վարունգ արտահանելով՝ տանկ ու ինքնաթիռ չենք արտադրի: Հայաստանի զարգացման մագիստրալ ուղղությունները պետք է դառնան քարի արդյունաբերությունն ու արևային էներգետիկայի զարգացումը: Սրանք ավելին են, քան նավթն ու գազը: Մենք ունենք գիտնականների ու գիտական հիմնարկների այն մեծ պաշարը, որը կկարողանա փոխել Հայաստանի զարգացման հունը դեպի արդյունաբերություն:







