![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/09/21687795_934957543324176_6160589293131443431_n.jpg)
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի Facebook-յան գրառումը.
«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձն է:
Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմների առաջ․․․
Գրկում ու համբուրում եմ սահմանն անառիկ պահող զինվորների մայրերին և աղոթում բոլոր հերոսների ընտանիքների և զավակների համար։
Անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում այն մայրերին, որոնք, զսպելով դաժան ցավի կսկիծը, նորածին որդիներ լույս աշխարհ բերեցին․․․»: