Երևանում կինը անծանոթ տղամարդու է դանակահարել: Tert.am-ի տեղեկություններով կեսգիշերին մոտ երկու կանայք վիճաբանել են, անծանոթ տղամարդը միջատել է`վեճը հանդարտեցնելու համար, ինչի ընթացքում էլ կանանցից մեկը դանակահարել է նրան:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 23:05-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արամյանց» բժշկական կենտրոնից, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
«Պարզվել է, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի հարակից այգում վիճաբանության ժամանակ երկու անծանոթ կանացից մեկը դանակով հարվածել է տղամարդուն` պատճառելով վերը նշված վնասվածքը»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: