Հարի Փոթերի մասին պատմող առաջին գրքի առաջին հրատարակությունը ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 81,2 հազար դոլարով: Այն գերազանցել է իր նախնական արժեքը 5 հազար անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին տեղեկացրել է «Heritage Auctions» աճուրդային տունը:
Այսպիսով, հեղինակի կողմից չստորագրված գեղարվեստական գրքի համար սահմանվել է ռեկորդ: Նախորդ ռեկորդը կրկին սահմանվել է Հարի Փոթերի մասին պատմող գրքի վաճառքի ժամանակ: Այդ ժամանակ գրքի համար վճարվել է 60 հազար ԱՄՆ դոլար:
Հարի Փոթերի մասին պատմող առաջին գրքի` Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր և փիլիսոփայական քար»-ի (Harry Potter and the Philosopher’s Stone) հրատարակությունը եղել է 1997 թվականին` ընդամենը 500 հազար օրինակով:
Հարի Փոթերի մասին պատմող յոթ վեպերն, ընդհանուր առմամբ, հրատարակվել են 500 մլն օրինակով: Գրքերը թարգմանվել են 70-ից ավելի լեզուներով: Բոլոր 7 գրքերն ունեն հոլիվուդյան հաջողված էկրանավորում, որոնք կինովարձույթում «վաստակել են» ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար: