Կես կիլոգրամ սև խավիար և «Ադրբեջանական մուղամ CD» Քլինթոնին. ի՞նչ են ադրբեջանցիները նվիրում ԱՄՆ ղեկավարներին
Advertisement 1000 x 90

Կես կիլոգրամ սև խավիար և «Ադրբեջանական մուղամ CD» Քլինթոնին. ի՞նչ են ադրբեջանցիները նվիրում ԱՄՆ ղեկավարներին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ պաշտոնյաները թանկարժեք նվերներ ստանալու դեպքում պարտավոր են լրացնել հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում է նվերի տեսակն ու արժեքը։ Ես էլ, բնականաբար օգտվելով հնարավորությունից ուսումնասիրեցի թե ի՞նչ նվերներ են ամերիկացիները ադրբեջանցիներից ստանում:

Օրինակ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է․ Սուլեյմանովը 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական խալի, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Միշել Օբամային ադրբեջանական շարֆ, որի արժեքը 450 դոլար է։

2012թ. Իլհամ Ալիևը Օբամային նվիրել է «Ադրբեջան, տոլերանտության երկիր» և «Ադրբեջանական Ղարաբաղի խալիները» գրքերը։ Դրանց արժեքը 550 դոլար է։

2012թ. Ալիևը Օբամային բյուրեղապակե թեյի բաժակներ է նվիրել՝ 940 դոլար արժեքով, իսկ Հիլարի Քլինթոնին ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ և կես կգ սև խավիար։

2013թ. պետքարտուղար Քլինթոնին Ալիևը նվիրել է ադրբեջանական խալի, որը կոչվում է «Ադրբեջանի Շուշի», թեյի արծաթե ոսկեջրած բաժակներ և «Ադրբեջանը տոլերանտության երկիր» գիրքը։ Դրանից զատ նվիրել է նաև Հիլարի Քլինթոնի պատկերով կտավը, հավանաբար ձեռք բերված Բաքվի վերնիսաժից, քանի որ դրա արժեքը 500 դոլար է։

Նույն թվականին դեսպան Սուլեյմանովը՝ հավատարիմ մնալով դասական դիվանագիտությանը, Հիլարի Քլինթոնին “բանկով” սև խավիար է նվիրել 500 դոլար արժեքով։ Նույն նվերն էլ արել է Ֆիլիպ Գորդոնին և Վիկտորիա Նուլանդին։

Բնականաբար կան նաև հայ պաշտոնյաների նվերները, որը առանձին թեմա է»։



Նման նյութեր