Իզաբելլա Աբգարյան. «Անտեսվում է մի շատ կարևոր բաղադրիչ… նվիրվածությունը»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Անտեսվում է մի շատ կարևոր բաղադրիչ… նվիրվածությունը»

Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան գրառումը.

«Մեր ամենամեծ խնդիրը կադրերի ընտրության ու պահելու մոտեցումն է։ Թե՛ ամենաբարձր պաշտոնների հարցում, թե՛ առանձին ընկերություններում։

Անտեսվում է մի շատ կարևոր բաղադրիչ, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Նվիրվածությունը։

Երբ նույն մարդը տարբեր ժամանակ տարբեր ոլորտներում ղեկավարի պաշտոն է ստանձնում, նա չի կարող այդ բոլոր ոլորտների նվիրյալը լինել։ Ավելին՝ ի սկզբանե պիտի ընտրվի տվյալ ոլորտով ապրողը։

Նույնը երբ ընկերությունները ձեռնոցի պես փոխում են իրենց, օրինակ, մարկետինգային ռազմավարությունը մշակող ու իրականացնողներին։

Գուցե նորեկը ավելի լավ CV ունի, մեծ հաջողություններ է բերել այս կամ այն ընկերությանը, բայց դա չի նշանակում, որ նա կապրի այն ընկերությամբ, որտեղ տեղափոխվեց։

Շատ ու շատ տարբեր ոլորտներում եմ սա նկատում։ Ու դա վատ է»։



Նման նյութեր