Մինչև հանգստյան օրերը Մոսկվայում կարող է առաջին ձյունը տեղալ
Advertisement 1000 x 90

Մինչև հանգստյան օրերը Մոսկվայում կարող է առաջին ձյունը տեղալ

Արդեն հանգստյան օրերին Մոսկվայում կարող է առաջին ձյունը տեղալ: Տեղումներն առավել հավանական են առավոտյան ժամերին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի գլխավոր մասնագետ Մարինա Մակարովային:

«Չի բացառվում, որ առաջին ձյունափաթիլները կարող են պտտվել արդեն մոտակա օրերին, ուրբաթ և շաբաթ, երբ մենք տեղումներ ենք կանխատեսում», – ասել է Մակարովան:

Փորձագետը նշել է, որ այդ օրերին կհաստատվի բավականին ցածր ջերմաստիճան և եթե այն համընկնի տեղումների հետ, ձյան հայտնվելը միանգամայն հավանական է:

Մակարովան պատմել է նաև, որ այժմ մայրաքաղաքային ռեգիոնը գտնվում է անտիցիկլոնի ազդեցության տակ, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը նորմայից փոքր-ինչ ցածր կլինի: Այսպես, մոտակա օրերի գիշերները Մոսկվայում կլինի պլյուս 4-7 աստիճան, մարզում՝ 1-7: Ցերեկը Մոսկվայում կլինի 8-11, Մերձմոսկովիեում՝ 6-11 աստիճան: Կիրակի օրվա գիշերը հնարավոր են մինուսային ջերմաստիճաններ:

Մակարովան, սակայն, հանգստացրել է, որ ցրտելը չի նշանակում ձմռան վերջնական գալուստ, և մոսկվացիներին դեռևս ոսկե աշնան տաք օրեր են սպասում: