Սրտի համաշխարհային օրը (World Heart Day) նշվում է ամեն տարի սեպտեմբերի 29-ին: Այն հաստատվել է Սրտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից 1999 թ.: Նախաձեռնությանը աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ նշանակալի կազմակերպություններ: Սրտի համաշխարհային օրն անցկացվում է «Սիրտը կյանքի համար» նշանաբանով: