Ծանուցումների ավելի քան 30 տոկոսը, որոնք մենք ստանում ենք սմարթֆոնների միջոցով, վատացնում են մեր տրամադրությունը: Այս եզրակացության են եկել Նոթինգհեմ Թրենթի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են IEEE Access հանդեսում:
Հինգ շաբաթվա ընթացքում հատուկ հավելվածի օգնությամբ հետազոտությունների 50 մասնակիցների ուղարկվել են շուրջ 500 հազար ծանուցումներ, որոնց ավելի քան մեկ երրորդը մարդկանց ստիպել է ապրել բացասական հույզեր՝ թշնամություն, նյարդայնություն, տխրություն, վախ և ամոթ:
Նրանց վրա ամենավատ ներգործությունն ունեցել են այն ծանուցումները, որոնք ոչ մի կերպ կապված չեն մարդկանց հետ, օրինակ՝ հեռախոսի նորացման կամ Wi-Fi-ի հասանելիության մասին: Նաև բացասական արձագանք է առաջացրել այն տեղեկատվությունը, որը կապված է աշխատանքի հետ, հատկապես այն դեպքերում, երբ այն ուղարկել են միանգամից մեծ քանակություններով:
«Այդ թվային ծանուցումները մեզ մշտապես շեղում են մեր գործերից՝ պահանջելով ուշադրություն»,- բացատրում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ դոկտոր Էյման Քանջոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: