«Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացի է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

«Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացի է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից նշված օդանավակայանում հոկտեմբերի 2-ի ժամը 17.00-ին հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Նիկոլայ Կ.-ն., նա և Հունաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլաոս Կ.-ն, որը ապրիլի 7-ից Հունաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին, 12-րդ, 13-րդ հոդվածի «ֆ» կետի, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 26-րդ հոդ. 1-ին մասի «ա» կետի, 27-րդ, 45-րդ, 51-րդ, 52-րդ, 60-րդ, 63-րդ, 79-րդ հոդ., 374-րդ հոդ. «դ», «ե» կետերի, 372-րդ հոդ. 1-ին մասի (նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես խոշոր չափերի գողություն, որի արդյունքում գողացված իրերի արժեքը գերազանցել է 120.000 եվրոն) մեղադրանքներով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նիկոլայ Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: