Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան հրապարակումը.
«Թագավորական ընտանիքները հազվադեպ էին երջանիկ լինում, քանի որ հաշվարկով էին կառուցվում։
Երջանիկ բացառություններից էր Անգլիայի թագուհի Վիկտորիայի և արքայազն Ալբերտի զույգը։ Գեղեցիկ է եղել նրանց համատեղ կյանքը…
Ի դեպ, ամուսնության առաջարկն արել է Վիկտորիան ?
Լուսանկարի վրա Վիկտորիան և Ալբերտն են ամուսնության օրը և մահճակալը, որի վրա մահացել է թագուհին։ Այդ սենյակը փակ է այցելուների համար, սակայն համացանցում կարելի է գտնել հայտնի մահճակալի լուսանկարը…
Ամուսնու մահից հետո Վիկտորիա թագուհին ամրացրել է նրա նկարը գլխավերևում, իսկ մահճակալի վրա փորագրված են արքայական զույգի առաջին և վերջին սիրո գիշերների ամսաթվերը…»: