Ցավազրկողնեը բարձրացնում են սրտի անբավարարության ռիսկը
Advertisement 1000 x 90

Ցավազրկողնեը բարձրացնում են սրտի անբավարարության ռիսկը

Ցավազրկողների ընդունումը բարձրացնում է սրտի անբավարարության ռիսկը: Այդ եզրակացությանն են հանգել The British Medical Journal պարբերականում հրապարակված հետազոտության հեղինակները:

Նրանց կարծիքով վտանգ են ներկայացնում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը: Այդ դասին են պատկանում օրինակ՝ Իբուպրոֆենը, Նապրոկսենը և Դիկլոֆենակը:

Հետազոտության ժամանակ վերլուծվել են 10 միլիոն մարդու տվյալներ, որոնք ընդունել են այդ դեղերը: Մասնակիցների միջին տարիքը եղել է 77:

Պարզվել է, որ այդ խմբի դեղերի ամենօրյա ընդունումը 19%-ով մեծացրել է սրտի անբավարարության ռիսկը: Հատկապես պետք է զգուշանան նրանք, ովքեր արդեն սրտի խնդիրներ ունեն: