Գրաֆիկական արագացուցիչներ և պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերությունն ստեղծել է համակարգիչ, որն օգտագործվելու է հինգերորդ մակարդակի ինքնակառավարման համակարգերով աշխատող ավտոմեքենաներում, որոնք կկարողանան տեղաշարժվել առանց մարդու օգնության, ուստի դրանց հարկավոր չեն լինի ղեկը, ոտնակները և հետևի դիտահայելիները:
Նորույթն ստացել է Drive PX Pegasus անվանումը: Համակարգչի գործունեությունն ապահովվում է Nvidia-ի սեփական մշակման Xavier զույգ չիպերով: Իր գաբարիտներով համակարգիչը համապատասխանում է ավտոմեքենայի գրանցման նշանին: Իր աշխատանքի մեջ այն օգտագործում է խցիկներից, ռադարներից, լիդարներից և ուլտրաձայնային տվիչներից ստացված տեղեկատվությունը:
Nvidia-ում նշել են, որ Drive PX Pegasus-ի արտադրողականությունը գերազանցում է վայրկյանում 320 տրլն գործողությունը, ինչն ավելի քան տասն անգամ մեծ է ընկերության՝ անօդաչուների համար նախատեսված նախորդ համակարգչի համեմատությամբ, որը կոչվում է Drive PX 2: Հավելենք, որ Nvidia ընկերությունն իր գործընկերներին Drive PX Pegasus համակարգիչը կսկսի տրամադրել 2018 թվականի երկրորդ կեսին: