Գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկներ պարունակող յոգուրտի պարբերաբար օգտագործումը բարելավում է ուղեղի աշխատանքը:
Հետազոտությանը մասնակցել են գերազանց առողջությամբ 55 տարեկանից բարձր կանայք: Նրանց բաժանել են 3 խմբի: Առաջին խմբի սննդաբաժնին ամեն օր ավելացրել են պրոբիոտիկներով յոգուրտ, երկրորդ խմբի սննդաբաժնին՝ սովորական կաթնամթերք, իսկ երրորդին ոչ մի նոր բան չեն ավելացրել:
Հետազոտությունից հետո մասնագետները զգալի փոփոխություններ են արձանագրել առաջին խմբում: Կանայք դարձել են ավելի հավասարակշռված և ավելացել է նրանց ուղեղի ակտիվությունը: Երկրորդ խումբը ցուցադրել է միջին արդյունք, իսկ երրորդը մնացել է նույն մակարդակի վրա: