«Մի՞թե կարելի է այս աստիճան տգետ լինել…». Սամվել Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մի՞թե կարելի է այս աստիճան տգետ լինել…». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Սա այն դեպքն է, երբ ուրախության և հպարտության փոխարեն հայրենական արտադրությունը ամոթ ու զայրույթ է առաջացնում.

Ասորեստանի Սարգոն արքան մեր թշնամյաց թշնամին էր, որ իր ժամանակին գլխավորեց դեպի Հայաստան ամենաավերիչ և արյունալի արշավանքները: Նրա հարվածների ներքո հայոց պետականությունն ու երկիրն անբուժելի վերքեր ստացան:

Այժմ ի փառս հայոց Հայրենիքի ավերիչի` Իջևանում արտադրված գինին կոչել են «Սարգոն»: Երևի հաջորդներն ի նշան համանման երախտագիտական զգացումների կկրեն շահ Աբասի ու սուլթան Աբդուլ Համիդի անունները…: Դե եթե անձեռոցիկները «Կլեոպատրա» կոչվեն, գինին էլ Սարգոն կլինի: Մի՞թե այս աստիճան տգետ կարելի է լինել…»:

14462905_562901777228157_5187223513537272623_n