Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից
Advertisement 1000 x 90

Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ  կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:



Նման նյութեր