Ավարտվել է Հնդկաստանի քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում Հնդկաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով անձը հաստատող փաստաթղթեր և մտադրվելով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատնից, հայրենիք վերադառնալու համար համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով, 2017թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ից մինչև 14:40-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղին հարակից՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետային ուղեկալի պատասխանատվության հատվածով՝ առանց պատշաճ թույլտվության և առանց սահմանված փաստաթղթերի, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանն և ապօրինի մուտք գործել ՀՀ, որտեղ էլ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից:
Հնդկաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելը: Այդ արարքի համար սահմանված է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: