ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ընթերցողին է ներկայացրել՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ: Պաշտոնյան, մասնավորապես, այդ հանդիպումն անվանել է Աստծո պարգև:
Այս հրապարակումից հետո մեծ ճանաչում վայելող Սուրենյանը տարբեր քննադատությունների արժանացավ ինչպես համացանցի տիրույթում, այնպես էլ դրանից դուրս:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կատարվածից հետո Գագիկ Սուրենյանը նկատողություն է ստացել իր վերադասից` պաշտոնական դիրքին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար: ArmLur.am-ի տեղեկությունը ԱԻՆ մամուլի ծառայությունից հաստատեցին: