Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ շարունակ գլուխ ենք գովում, որ լավ ազգ ենք, հիանալի, խելացի ու աննման…
Հա՛, շահույթ կորզելու, օրենքները շրջանցելու և փող կպցնելու, աշխատելու համար խաբելու և քցելու գործում մի հատ ենք…
Այդ խելքով էլ Հին Երևանը, նրա փշրանքները տարիներ շարունակ քարուքանդ արեցինք, ավերեցինք, հողին հավասարեցրինք, տեղում շարելով հիմնականում անդեմ, անտեսք, անճաշակ կառույցներ, խախտելով հաճախ քաղաքաշինական ու ճարտարապետական նորմերը՝ ըստ պահանջի, ըստ անձի, ըստ շահի ու հարմարության:
Քանդեցինք Հին Երևանն ու հիմա, 21-րդ դարում Նոր «Հին» Երևան ենք կառուցում… Իրոք որ, շատ խելոք ազգ ենք, շատ հնարամիտ ու ջոկող… Հյուրերին էլ կխաբենք, մենք էլ ինքնակխաբվենք… Հայավարի ու հայեցի…
Մենք խո վրացու նման անխե՞լք չենք: Եվ քանդելիս ենք փող աշխատել, հիմա էլ «Հին» նոր Երևանը կառուցելիս կաշխատենք»: