Հրեական իմաստություններ, որոնք արժե իմանալ
Advertisement 1000 x 90

Հրեական իմաստություններ, որոնք արժե իմանալ

Աստված չի կարող միանգամից ամեն տեղ լինել, դրա համար Նա մայրերին է ստեղծել:

Մի եղիր քաղցր, որ քեզ չուտեն, մի եղիր դառը, որ քեզ չնետեն:

Վախեցիր առջևիդ այծից, հետևից եկող ձիուց և քեզ շրջապատող հիմարներից:

Ձուկն ու հյուրը 3 օրից հոտ են արձակում:

Աստված պահպանում է աղքատներին թանկ արժեցող մեղքերից:

Երբ ծեր օրիորդը ամուսնանում է, նա միանգամից դառնում է երիտասարդ կին:

Որքան էլ քաղցր լինի սերը՝ կոմպոտ չես սարքի:

Գինին մտավ՝ գաղտնիքը դուրս եկավ:

Աստված երկու ականջ և մեկ բերան է տվել, որ մարդը շատ լսի և քիչ խոսի:

Ծածկոցը գրպան չունի:

Երբ հաջողությունը երես է թեքում, ատամները կաթնաշոռից էլ են փշրվում:

Եթե պարում ես, ապա երաժշտության տակ պարիր:

Ճշմարտությունը՝ մեղք չէ, բայց դա էլ ամեն տեղ չեն բարձրաձայնում: