Երեխային փրկել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. Հունան Պողոսյան
Advertisement 1000 x 90

Երեխային փրկել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. Հունան Պողոսյան

Արմավիրում «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին պատանդ առած տղամարդուն վնասազերծելու կապակցությամբ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը դեպքի վայրում նշել է, որ պատանդառուն գտնվում է հիվանդանոցում է, նրան համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, հիվանդանոցում է նաև պատանդ վերցված և քիչ առաջ ազատ արձակված երեքամյա տղան:

Հունան Պողոսյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես են կարողացել փրկել երեխային,  պատասխանել է. «Երեխային փրկողը ձեր աչքի առջև կանգնած է» և մատնացույց է արել Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանին, ով ևս դեպքի վայրում էր:

Արսեն Այվազյանն այս հարցով նշել է. «Բանակցությունների արդյունքում է հաջողվել, ամբողջական աշխատանքի և այլնի: Երեխան ողջ առողջ է, տվյալ անձնավորությունը հիմա բուժօգնություն է ստանում»: Արսեն Այվազյանը հավելել է, որ բոլոր դետալները պարզվում են:

operativ.am