Վարչապետը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը
Advertisement 1000 x 90

Վարչապետը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքին նվիրաբերում է ավելի քան 10 միլիոն դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Վարչապետը նոյեմբերի 1-ին այցելել էր հիմնադրամ ծանոթանալու 25-ամյա գործունեությանը, իրականացրած ծրագրերին: «Հարգարժան վարչապետը հիմնադրամում էր մեր հրավերով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Նախ` ներկայացրեցի բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, և նախատեսվող ծրագրերը: Մեզ համար անակնկալ, երբ մենք ֆինանսական բաժնում էինք, ուր սովորաբար արվում է նվիրատվություն, վարչապետը հայտարարեց, որ այս դրամահավաքին նա մեզ նվիրաբերում է իր մեկ տարվա աշխատավարձը, որը 10 միլիոն դրամից մի քիչ ավելի է»- ասաց Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 23-ին: Այս տարվա հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը: