Փորձագետներն աշխարհում գենդերային անհավասարություն ցուցանիշի աճ են արձանագրել
Advertisement 1000 x 90

Փորձագետներն աշխարհում գենդերային անհավասարություն ցուցանիշի աճ են արձանագրել

Աշխարհում գենդերային անհավասարության հետ կապված իրադրությունը 2017 թվականին առաջին անգամ վատացել է այդ ցուցանիշի հաշվարկման ողջ պատմության ընթացքում:

Դա ցույց է տալիս Global Gender Gap Index-ը (գենդերային խզման ինդեքս), որը 2006 թվականից հրապարակում է Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ): Տղամարդկանց ու կանանց միջև խզումը 2017 թվականին հաջողվել է նվազեցնել 68 տոկոսով՝ 2016 թվականի 68,3 տոկոսի դիմաց: Նշվում է, որ ցուցանիշները վատացել են բոլոր չորս հիմնական բնագավառներում՝ կրթություն, առողջապահություն, տնտեսություն և կարիերա, ինչպես նաև քաղաքական իրավունքներ:

Փորձագետներին հատկապես մտահոգում են վերջին երկու բնագավառները, որտեղ դիտվել է առավել մեծ գենդերային խզումը, բայց դրա հետ մեկտեղ նաև ամենազգալի առաջընթացը վերջին տարիներին: Ընթացիկ տեմպերի պահպանվելու դեպքում անհավասարության վերացման համար կպահանջվի հարյուր տարի՝ անցյալ տարվա 83-ի դիմաց: Աշխատանքի տեղավորման ոլորտում դրա համար կպահանջվի 217 տարի: Աշխարհի և ոչ մի երկրի առայժմ չի հաջողվել լիակատար հավասարության հասնել սեռերի միջև:

Դրան ամենից ավելի մոտեցել է Իսլանդիան. նրան հաջողվել է հաղթահարել գենդերային խզման 88 տոկոսը: Նրան հաջորդում են՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Ռուանդան և Շվեդիան: Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Նիկարագուան, Սլովենիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան և Ֆիլիպինները:

G-20-ում լավագույն արդյունքն արձանագրել են Ֆրանսիան և Գերմանիան՝ համապատասխանաբար 11-րդ և 12-րդ դիրքերը: ԱՄՆ-ը 45-րդ տեղից իջել է 49-րդ տեղը: Նշվում Է, որ աշխարհում կան 27 երկրներ, որոնք հաղթահարել են գենդերային անհավասարությունը կրթության բնագավառում. դա երեքով ավելի է, քան անցյալ տարի: Մինչդեռ, բժշկության ոլորտում տղամարդկանց և կանանց միջև խզումն ամբողջությամբ հաղթահարած պետությունների թիվը նվազել է չորսով՝ մինչև 34:

Աշխարհի ընդամենը վեց երկիր 100-տոկոսանոց ցուցանիշ ունեն նշված երկու կատեգորիաներում: Աշխարհի ոչ մի երկրում հավասարություն չկա տնտեսական ոլորտում, սակայն 13 պետություններ կարողացել են խզումը հաղթահարել ավելի քան 80 տոկոսով: Գործերն ամենից վատ են քաղաքական իրավունքների բնագավառում. միայն Իսլանդիայում է հաջողվել խզումը կրճատել ավելի քան 70 տոկոսով: ՀՏՀ-ի փորձագետները նշում են, որ տնտեսական գործունեության մեջ ներգրավվածության առումով մինչև 2025 թվականը 25 տոկոսով գենդերային անհավասարության կրճատումը թույլ կտա գլոբալ ՀՆԱ-ն ավելացնել 5,3 տրլն դոլարով:

 



Նման նյութեր