«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում այսօր դանակահարել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ 37-ամյա Արման Թովմասյանին, նա ու մահացել է: Տեղեկությունը հայտնում է Armlur.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը եղել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի 8-րդ բաժանմունքում:
«Մահացածի ծնողները, ինչպես նաև Շուշաննա Թովմասյանը, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան»,- գրել է կայքը:
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ սպանությունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 14։15-ի սահմաններում։
Դանակահարված Արման Թովմասյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշենից» տեղափոխվել է հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը դանակահարության համար եղել է դատապարտված։ Նրա նկատմամբ դատարանի կողմից կայացվել է հարկադիր բուժման որոշում։
Նրան դանակի 4 հարվածով սպանած Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանը ևս քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: