Անի Հովհաննիսյանը նոյեմբերի 3-ին ազատ կարձակվի
Advertisement 1000 x 90

Անի Հովհաննիսյանը նոյեմբերի 3-ին ազատ կարձակվի

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը լրանում է նոյեմբերի 3-ին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ նա վաղը ՔԿՀ-ից ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ նա  կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին: Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Անի Հովհաննիսյանը դատարանի դատավճռով դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման:

iravaban.net