![](https://blog.168.am/wp-content/uploads/2016/10/toyota-2015-world-of-toyota-articles-news-events-kirobo-mini-header_tcm-11-537688.jpg)
Toyota Motors ընկերությունը ստեղծել է ռոբոտ-երեխա, որը ստացել է Kirobo Mini անվանումը։
Այն նախատեսված է Ճապոնիայում երեխա չունեցող կանանց համար, որտեղ դիտվում է ծնելիության մակարդակի ռեկորդային անկում։
Toyota-ի հայտնագործությունը կոչված է մեղմացնելու երկրում բացասական դեմոգրաֆիկ միտման հետևանքները։ Ի դեպ՝ Ճապոնիան առաջատար է զարգացած երկրների շարքում, բնակչության ծերացման ցուցանիշներով։
Kirobo Mini-ի վաճառքը ընկերությունը ծրագրում է սկսել հաջորդ տարի։ Ռոբոտը կարժենա 39.800 իեն (392 դոլար)։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։