Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ
Advertisement 1000 x 90

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խորհրդավոր վայրը:

Հիացած եմ ճերմակաթույր այս տաճարի ու կոթողային համալիրի ճարտարապետական վեհությամբ, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ վարպետները: Իրապես աշխարհի ութերորդ հրաշալիք համարվող, հավերժական սիրո խորհրդանիշ և սրբավայր հանդիսացող շքեղաշուք այս տաճարը դեռ դարեր շարունակ գերելու է յուրաքանչյուր այցելուի հոգին»,-գրել է Նախագահը։



Նման նյութեր