Սա պատահել է դարասկզբին: Տասնհինգամյա հրեա պատանին գաղթում է Միացյալ Նահանգներ: Առաջին իսկ գործողությամբ աշխատանք խնդրելու նպատակով նա այցելում է սինագոգ: Նշելով որ նա գրագետ է, նրան առաջարկում են սպասավորի աշխատանք:
– Չէ, դա ինձ հարմար չէ,- ասում է պատանին:
– Այդ դեպքում մենք քեզ օգնել չենք կարող,- ասում են նրան:
Թևաթափ եղած պատանին մտամոլոր փողոցով քայլելով 25 ցենտանոց է գտնում: Դրանով նա նարինջ է գնում, ապա քամելով հյութը այն վաճառում է: Վաճառքից ստացած գումարով նա երկու նարինջ է գնում ու նորից հյութը քամելուց հետո այն վաճառում է: Կամաց-կամաց նա սկսում է ոտքի կանգնել: Տնտեսած գումարով նա սկզբից փոքրիկ մի կրպակ է գնում, որն աստիճանաբար վերաճում է պատկառելի խանութի, ապա նաև` սուպերմարկետի: Քառասուն տարի անց նա արդեն Միացյալ Նահանգների մրգային արքան էր: Օրերից մի օր լրագրողներից մեկը նրա հետ հարցազրույց է անցկացնում:
– Դուք Միացալ Նահանգների ամենահարուստ ու հեղինակավոր անձանցից մեկն եք, մենք բոլորս ուտում ու խմում ենք ձեր մրգերն ու մրգահյութերը: Ենթադրվում է, որ այս ամենին հասնելու համար Դուք շատ եք սովորել, համալսարան եք ավարտել այնպես չէ…
– Ոչ, ես չեմ սովորել, ես անգրագետ եմ,- լրագրողին պատասխանում է մեծահարուստը:
– Տեր Աստված, Ձեր նման մարդը անգրագե՞տ…,- տարակուսում է լրագրողը:- Պատկերացնում եմ թե ինչերի կհասնեիք, եթե կրթություն ստացած լինեիք:
– Եթե կրթություն ստանայի,- ասում է մեծահարուստը,- ապա մինչև հիմա սինագոգում սպասավոր աշխատելիս կլինեի…