Որ դեպքերում է հարկավոր շտապօգնություն կանչել
Advertisement 1000 x 90

Որ դեպքերում է հարկավոր շտապօգնություն կանչել

Մարդու կյանքին սպառնացող վտանգի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, մինչդեռ կյանքին սպառնացող վտագի բացակայության դեպքում ավելի ճիշտ կլինի բուժման համար պոլիկլինիկա դիմել։ Այս մասին «Тюменский курьер» թերթի հետ զրույցում ասել է շտապօգնության բժիշկ Մարիա Կոլյասնիկովան։

Մասնագետի խոսքով՝ շտապ օգնության ու անհապաղ բուժօգնության միջև տարբերությունը ոչ բոլորն են հասկանում։

«Անսպասելի սուր ընթացքով հիվանդությունների ու վիճակների պարագայում կամ քրոնիկ հիվանդությունների սրման դեպքում օգնությունը պետք է ցուցաբերվի հնարավորինս շուտ։ Շտապ բուժօգնության կարիք լինում է վերոնշյալ բոլոր դեպքերում, սակայն երբեմն կյանքին սպառնացող վտանգի վառ ախտանշաններ չեն լինում։ Սա է պատճառը, որ հիվանդի կանչը կարող է փոխանցվել պոլիկլինիկային կամ շտապօգնության բրիգադը կարող է մոտենալ միայն անհապաղ բուժօգնություն ենթադրող կանչից հետո»,-նշել է բժիշկը։

Բացի այդ, անհապաղ շտապօգնություն կանչելու կարիք է լինում նաև դժբախտ պատահարի, վնասվածքների, թունավորումների ու կյանքին սպառնացող այլ վիճակների դեպքում։

tert.am