Որն է սուրճի օրական թույլատրելի չափաբաժինը
Advertisement 1000 x 90

Որն է սուրճի օրական թույլատրելի չափաբաժինը

Կոֆեինի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Այս մասին life.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ, սննդաբան Ելենա Տիխոմիրովան։

Բժշկի խոսքով՝ օրական կարելի է խմել առավելագույնը չորս բաժակ սուրճ։ Այս քանակությունը չգերազանցելու դեպքում այն բացասաբար չի անդրադառնա ինքնազգացողության վրա։

«Կան մարդիկ, ովքեր զգայուն են սուրճի նկատմամբ։ Կոֆեին և կոֆեին պարունակող մթերք օգտագործելու դեպքում նրանց մոտ կարող է նկատվել սրտի զարկերի արագացում, անքնություն և այլն: Նման մարդիկ գիտեն իրենց արձագանքը սուրճի նկատմամբ և, որպես կանոն, շատ հազվադեպ են այն խմում կամ ընդհանրապես չեն խմում»,- նշել է բժիշկը։

Նա նաև հավելել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարողները պետք է խուսափեն սուրճին շաքարավազ, սերուցք ու օշարակներ հավելելուց։ Նման դեպքերում նախապատվությունը հարկավոր է տալ առանց հավելումների սուրճին կամ ըմպելիքին մի փոքր կաթ ավելացնել։

tert.am