82-ամյա ճապոնուհի` Մայուկ Մացումոտի վրա հարձակման գործով իրավապահների տեսադաշտում է հայտնվել անսովոր «կասկածյալ»: Ինչպես տեղեկացնում է ճապոնական «Kyodo News» լրատվական գործակալությանը, խոսքը թափառող կատվի մասին է: Մասնագետները չեն բացառում, որ հենց կատուն է անկողնուն գամված տարեց կնոջ դեմքին հասցրել խորը վերքեր: Կնոջը հայտնաբերել է իր աղջիկը, ով մորը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարված քննության ընթացքում պարզվել է, որ չկա ոչ մի հետք, որը կվկայեր տուժածի տուն անօրինական ներխուժման մասին: Կնոջ դեմքի վերքերը մեկ անգամ ևս ուսումնասիրելով՝ փարձագետները չեն բացառել, որ դա կարող էր արած լիներ սովորական կատուն: Շուտով այդ վարկածը հաստատվել է, տան մոտակա տարածքում բնակվող փողոցային կատվի վրա հայտնաբերվել են արյան հետքեր: