Համացանցում է հայտնվել «վերնաշապիկով» երեխայի ծննդյան տեսագրությունը. 18+ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Համացանցում է հայտնվել «վերնաշապիկով» երեխայի ծննդյան տեսագրությունը. 18+

Համացանցում են հայտնվել ամնիոտիկ պարկի մեջ գտնվող կամ ինչպես ասում են «վերնաշապիկով» երեխայի ծննդյան յուրահատուկ կադրեր:

Մասնագետների խոսքով՝ դա հազվագյուտ երևույթ է: Այս եղանակով լույս աշխարհ է գալիս 80 հազար երեխայից միայն մեկը: Եթե հավատանք հին հավատալիքներին , ապա դա երջանիկ ու հաջողակ ճակատագրի նշան է:

Ինչպես երևում է կադրերում, ամնիոտիկ պարկը լցված է բաց գույնի հեղուկով և տեղակայված է մոր արգանդում, և դրա մեջ երեխան աճում ու զարգանում է: Հեղուկը պաշտպանում է երեխային վնասվելուց և պահպանում նրա մարմնի ջերմաստիճանը: Երեխան նաև կարող է կուլ տալ այդ հեղուկը:

Սովորաբար ամնիոտիկ պարկը պատռվում է  ծննդաբերության ժամանակ (երբ «ջրերը գնում են»), իսկ կեսարյան հատման ժամանակ բժիշկներն իրենք են այն կտրում, որպեսզի հանեն երեխային: Հազվադեպ է լինում, երբ հաջողվում է հանել երեխային՝ առանց վնասելու «վերնաշապիկը»:

med.news.am



Նման նյութեր