wowfacts.net կայքը ներկայացրել է տվյալների 10 ամենահզոր կենտրոնները:

Digital Beiijing, Պեկին, Չինաստան: 11 հարկանի շենքը կառուցվել է 2008թ.: Այն համատեղում է ինֆորմացիոն կենտրոնի և տեխնիկական կառավարման ֆունկցիաները:

Apple ընկերության տվյալների կենտրոնը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում՝ ԱՄՆ-ում: Ընկերությունը մշտապես փոխլրացնում է էլեկտրաէներգիայի ծախսը, ինչպես նաև վնասը, որը տվյալների կենտրոնները պատճառում են շրջապատին:

Citigroup, Ֆրանկֆուրտ, Գերմանիա: 2008թ., երբ կառուցվեց այս կենտրոնը, այն համարվում էր աշխարհում ամենականաչը: Այն դարձավ Գերմանիայի առաջին կառույցը, որը ստացավ LEED սերտիֆիկատը: Սա նշանակում է, որ այն արդյունավետ օգտագործում է էլեկտրաէներգիան, ջուրը, լույսը, օդը, այն հարմար է աշխատողների համար, ինչպես նաև մինիմալ ազդեցություն է թողնում շրջապատող միջավայրի վրա:

Arup Associates ընկերության կողմից կառուցված տվյալների կենտրոնը՝ բացի մյուս հատկանիշներից, նաև գեղեցիկ տեսք ունի: Համալիրում շատ են կանաչ բույսերը, կան նաև այգիներ, որոնք նախատեսված են աշխատակիցների համար:

Telehouse West, Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Այս ընկերությունն իր տվյալների կենտրոնները վարձակալությամբ հանձնում է այն կազմակերպություններին, որոնք չունեն սեփական տվյալների կենտրոններ:

Telefónica, Իսպանիա: Սա Եվրոպայի ամենամեծ և աշխարհում մեծությամբ երրորդ տվյալների կենտրոնն է:

eBay, ԱՄՆ: Երկրի ամենաշոգ վայրերից մեկում տվյալների կենտրոն կառուցելը ռիսկային միտք էր: Կենտրոնն անհրաժեշտ է լավ սառեցնել: Սովորաբար նման կենտրոնները գործում են 18-26 աստիճանի պայմաններում, սակայն ինժեներներին հաջողվել է այնպես կառուցել տվյալների կենտրոնը, որ այն նորմալ աշխատում է նաև 46 աստիճանի պայմաններում:

Google-ի տվյալների կենտրոններից մեկը գտնվում է Ֆինլանդիայում: Կազմակերպությունը մեծ գումարներ է ծախսում դա պահելու համար:

Verne Global, Իսլանդիա: Տվյալների այս կենտրոնն օգտագործում է BMW ընկերությունը՝ ուսումնասիրություններ կատարելու համար:

Hewlett-Packard, Մեծ Բրիտանիա: Հյուսիսային Անգլիայի խիստ եղանակը հնարավորություն է տալիս տվյալների այս կենտրոնին աշխատել առանց սառեցման տարվա գրեթե բոլոր եղանակներին:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»







