ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է հայ երիտասարդի վրա և հոշոտել նրա ոտքը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է հայ երիտասարդի վրա և հոշոտել նրա ոտքը

Ստորջրյա որսորդությամբ զբաղվող ամերիկաբնակ հայր ու որդի Արմեն և Գրիգոր Ազատյանները Կալիֆորնիայում ենթարկվել են շնաձկան հարձակման: Ըստ asekose.am-ի՝ այս մասին հայտնում է Daily News-ը:

Հայրը` Արմենը, արդեն դուրս է եկել ջրից, երբ լսել է որդու աղաղակներն ու հասկացել, թե ինչ է կատարվում:

Սպիտակ շնաձուկն հարձակվել ու բռնել է Գրիգորի ոտքի փափուկ մասից, սակայն նրան հաջողվել է հետ մղել շնաձկան հարձակումը եւ փրկել գիշատչի երախում հայտնված ազդրը։ Մինչ նրանից ազատվելը, շնաձուկը հասցրել է 3 անգամ կծել նրան` 2 անգամ ոտքից, 1 անգամ` գոտկատեղից ներքև: Գրիգորի աջ ոտքը ամբողջությամբ հոշոտված է եղել, արնահոսել է, տղան հասցրել է հարվածել շնաձկան գլխին ու ազատվել նրա երախից:

Գրիգոր Ազատյանն արդեն 2 անգամ վիրահատվել է, առջեւում նրան սպասվում է ևս մեկ վիրահատություն:

Հոր խոսքով` որդու բախտը բերել է. «Որդիս կենդանի է, և  ես շնորհակալ եմ իմ բախտից»,- ասել է հայրը։