Երևանում «Շողակաթ» հեռուստաընկերության 23-ամյա օպերատորը փրկել է 63–ամյա կնոջ կյանքը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում «Շողակաթ» հեռուստաընկերության 23-ամյա օպերատորը փրկել է 63–ամյա կնոջ կյանքը. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 23-ամյա Տիգրան Մինասյանը Կիևյան կամրջի վրա կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մինասյանը այդ պահին անցնելիս է եղել կամրջի վրայով, երբ նկատել է, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Տ. Մինասյանին հաջողվել է համոզել այդ կնոջը, ով Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հ.-ն է, հետ գալ կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կնոջը տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը փրկած Տ. Մինասյանը աշխատում է «Շողակաթ» հետռուստաընկերությունում՝ որպես օպերատոր:

shamshyan.com