Վրացական ԶԼՄ-ը՝ ազգային հագուստով միասեռ ամուսնության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վրացական ԶԼՄ-ը՝ ազգային հագուստով միասեռ ամուսնության մասին

Facebook-ի վրացական հատվածի գլխավոր քննարկումների այժմյան թեման «ԼԳԲՏ Վրաստան» կազմակերպության նախկին ղեկավար Դավիդ Միխայիլ Շուբլաձեն է, որը ԱՄՆ-ում ամուսնացել է տղամարդու հետ։

Սոցկայքում նրա հրապարակած հարսանեկան արարողության լուսանկարը բուռն արձագանքների և մեկնաբանությունների արժանացավ։

Երջանիկ զույգը կրում էր ազգային հագուստ։ Իսկ պսակադրությունն անց էր կացնում կին։ Լուսանկարը վերնագրված էր «Մեծ սիրով՝ Կորկոտային և Բրեգաձեին» խորագրով։ Այս քայլով նա դիմում էր «Վրացական երթ» կազմակերպության ղեկավարներ Գիո Կորկոտաշվիլիին և Սանդրո Բրեգաձեին, որոնք Վրաստանում ակտիվ ելույթ են ունենում համասեռամոլության քարոզի դեմ։



Նման նյութեր