Շատերն են երազում ճամփորդել և չաշխատել։
Հայլի Անդերսոնը հենց այդպես էլ ապրում է հիմա։ Աղջիկը այցելում է տարբեր երկրներ, ներկայացնում այնտեղից լուսանկարներ և մեծ գումարներ աշխատում։ Նրա գրառումները միանգամից արժանացան գնահատականի. լուսանկարները գրավեցին գովազդատուներին և այժմ նա վաստակում է 450-900 դոլլար՝ մեկ հրապարակման համար։ Հայլին միշտ է երազել ազատվել առօրյա սովորական կյանքից և տեսնել աշխարհը։ Ասում է, որ շատ երկար ժամանակ գումար է հավաքել ճամփորդելու համար և 2 տարվա ընթացքում հասցրել է լինել Մոլդովյան կղզիներում, Հունաստանում, Թայլանդում, Հորդանանում։