Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով
Advertisement 1000 x 90

Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով

Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու Հանրապետական և «Ելք» խմբակցության անդամները կողմ քվեարկեցին նախագծին:

«Մեկ տարուց ավելի է այս հարցը քննարկվում է: Մենք հետագայում ճարտարապետների հետ ճանապարհահատվածն այնպիսի շենքերով պետք է կառուցապատենք, որ փողոցին և անվանը վայել լինեն»,- ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախագծին դեմ քվեարկեց միայն «Երկիր ծիրանին», նշելով, որ դեմ են Մոնթե Մելքոնյանի անունով կոչել ինչ-որ ծայրամասային փողոց:

Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամները կողմ քվեարկեցին նաև Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակը Հնդկաստանի փողոց անվանակոչելու հարցին:

Օրակարգում ընդգրկված այս հարցն առաջարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, տրվել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրական պատասխանը:



Նման նյութեր