Ինտերնետը փոխել է սեռական ծառայությունների շուկան։ Հաճախորդի ռիսկերը նվազել են, իսկ առաջարկները դարձել են ավելի մատչելի:
Արտերկրում, ինտերնետի զարգացումը սեռական ծառայությունների ոլորտը ավելի շահավետ է դարձել: Գների աճը՝ 17 տարվա ընթացքում, կազմել է 38%:
Ռուսաստանն այս պատմության մեջ առանձնանում է,որտեղ ծառայությունների գները փաստացի նվազել են վերջին տասը տարիների ընթացքում գրեթե 50 տոկոսով: Հիմնական պատճառը աղքատությունն է, պետության սոցիալական քաղաքականության և կանանց աջակցության բացակայությունն է և ցանկացած միջազգային փորձի ժխտումը: Ռուսաստանը փորձում է խնդիրը լուծել յուրովի։
Ռոսկոմնադզորն արգելափակում է վեբ-կայքերը, սակայն գովազդելու շատ այլ միջոցներ կան:
Տարիքը` 29 տարեկան, քաշը` 57 կիլոգրամ, հասակը` 170 սմ, կրծքերը` երրորդ համարի․ այսպիսի տվյալներ ունի Մոսկվայում միջին վիճակագրական մարմնավաճառը, եզրակացրել են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում՝ սեռական ծառայությունների շուկայի հետազոտության հիման վրա:
Համապատասխան կայքերն առաջարկում են հետեւյալ գնացուցակը․ ժամը` 1,5 հազարից մինչև 35 հազար ռուբլի, մեկ գիշերվա համար գինը սկսվում է 8 հազար ռուբլիից, պրեմիում-տարբերակ` 150 հազար ռուբլի: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում մարմնավաճառությունը անօրինական է,սակայն բացահայտելու դեպքում տուգանքը չի գերազանցում 2 հազար ռուբլին:
«Серебряная роза» ասոցիացիայի տվյալներով, Ռուսաստանում կա մոտ 3 միլիոն մարմնավաճառ: