Ինչպես գրում է UNILAD-ը, համաշխարհային կինեմատոգրաֆին հայտնի են հազարավոր օրինակներ, երբ մարդիկ ճամփորդել են ժամանակ-տարածության միջով: Վերջերս հայտնվել է Նոյ անունով մեկը, որը պնդում է, թե եկել է 2028 թվականից: Հատուկ եկել է 2017 թվականը, որ մարդկությանը զգուշացնի մոտ ապագայի վտանգների մասին:
Հոլովակում նա ասում է, որ Դոնալդ Թրամփը 2020 թ. նորից վերընտրվելու է ԱՄՆ նախագահ, որ դա ավելի կզայրացնի ամերիկացիներին և աշխարհը, և որ արհեստական ինտելեկտը կհասնի անասելի բարձունքների: Նոյն ասում է, որ Google ակնոցների պես սարքավորումները լայն տարածում կգտնեն աշխարհով մեկ: «Ես նպատակ չունեմ խաբել, նպատակս՝ ապացուցել, որ ժամանակի միջով հնարավոր է ճամփորդել»,- ասում է նա:
Արդեն 50 տարեկան է, տառապում է անորեքսիայից և դեպրեսիայից, բայց երիտասարդացնող միջոցներ է օգտագործում, այդ իսկ պատճառով 25 տարի փոքր է երևում: Նա 2017 թ. նոյեմբերի 13-ը եկել է 2021 թվականից: Այդ ժամանակ նման ճամփորդությունները հնարավոր են եղել միայն գաղտնի ծառայությունների համար, բայց արդեն 2028 թվականին ժամանակի մեքենան հասու կլինի բոլորի համար:
dobrocom.info
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը