Պատմաբան Ռուբեն Շուխյանը իր Facebook-յան էջում ներկայացրել է լուսանկար, որը ներկայացնում է Մայր Տաճարի պեղումները:
«Էջմիածնի Մայր Տաճարի պեղումները՝ 1958 թվականին… Ամերիկյան «Լայֆ» ամսագրի ֆոտոլրագրող Հովարդ Սոչուրեկը 1958 թվականին եղել էր Հայաստանում և ամսագրի համար մի ուշագրավ ֆոտոշարք պատրաստեց Էջմիածնի վանքային կյանքի առօրյայից: Ներկայացվող լուսանկարում պատկերված է Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանում իրականացվող հնագիտական պեղումներից մի դրվագ: Նշենք, որ 1950-ականների երկրորդ կեսի պեղումների ընթացքում Էջմիածնի տաճարի այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին ավելի հին տաճարի հիմքեր և մնացորդներ»: