Հարություն Մինասյան. «Ռադիոակտիվ ճառագայթումը միակ բանն է, որից չեն կարող խուսափել նաև կառավարողները»
Advertisement 1000 x 90

Հարություն Մինասյան. «Ռադիոակտիվ ճառագայթումը միակ բանն է, որից չեն կարող խուսափել նաև կառավարողները»

Բժիշկ Հարություն Մինասյանը իր միկրոբլոգում գրում է. «Ճապոնիայում ռադիոակտիվ ճառագայթման թույլատրելի դոզան սահմանված է 15 միկրոռենտգեն/ժամը, Հայաստանում` 35մռ/ժ, իսկ Հայաստանի հանքերի շրջակայքում` 60մռ/ժ, իսկ բուն հանքում` 90 մռ/ժ:

Ահա, թե ինչու է օրեցօր շատանում քաղցկեղը:

Ուռուցքաբանական հիվանդանոցում ասեղ գցելու տեղ չկա:

Բարեբախտաբար ռադիոակտիվ ճառագայթումը միակ բանն է, որից չեն կարող խուսափել նաև կառավարողները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանը գրավում է առաջին տեղը աշխարհում: Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում Է 229 մարդ։

Հայաստանում բազմաթիվ քաղցկեղածին գործոններին շուտով կավելանան հացին ավելացվող ֆոլաթթուն ու երկաթը:

Իսկ ոմանց համար ջայլամությունը նորմալ կացութաձև է»:



Նման նյութեր