Հնդիկ բժիշկները արձանագրել են ողջ երեխայի մահը և տվել են նրան ծնողներին փաթեթի մեջ: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է Sputnik International-ը:
Պարբերականի տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Դելիի մայրաքաղաքային տարածքի հյուսիս-արևմուտքում Շալիմար Բայի շրջանում: Կինը Max Hospital կլինիկայում ծննդաբերել է երկվորյակների: Բժիշկներն արձանագրել են աղջիկ երեխայի մահը, իսկ տղան, ըստ նրանց, կրիտիկական վիճակում է գտնվել ու թոքերի արհեստական օդափոխման ապարատի կարիք ունեցել: Ընտանիքը չի կարողացել վճարել անհրաժեշտ գումարը, այդ պատճառով որոշել է այլ հիվանդանոց դիմել: Սակայն նրանք չեն հասցրել դա անել, բժիշկները հայտարարել են, որ երկրորդ երեխան նույնպես մահացել է:
Բժշկական կենտրոնի աշխատակիցները ծնողներին են տվել երկվորյակներին պոլիէթիլենե փաթեթներով: Նրանց հետ ընտանիքը գնացել է դիակիզարան և ինչ-որ պահի փաթեթներից մեկում շարժում է նկատել: Պարզվել է, որ տղան դեռևս ողջ է, նրան տարել են մոտակա հիվանդանոց: Այժմ նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Առողջապահության նախարարությունում սկսել են ստուգումներ տեղի ունեցածի փաստով: Max Hospital-ում նշել են, որ երեխաներին տվել են առանց կյանքի նշանների: Միաժամանակ կլինիկայում սկսել են սեփական ստուգումը, իսկ երեխայի մահն արձանագրած բժշկին անժամկետ արձակուրդ են ուղարկել: Վերապրած փոքրիկի ծնողներին ամբողջ անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերվում: