![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/11/ԴավիթԳյուրջինյան.jpg)
Դավիթ Գյուրջինյանի գրառումը. Հայերեն մի սիրուն բառ կա՝ ԿԱՆԱՑԻ: Բազմիմաստ է՝ 1. կնոջը հատուկ, բնորոշ (օրինակ՝ կանացի հիվանդություններ), 2. կանանց (և աղջիկների) համար նախատեսված, 3. իգական, 4. կնոջը նմանվող, կնոջ հատկություններով օժտված 5. մեղմ, քնքուշ:
Ուժեղ էլ հականիշներ ունի՝ առնացի, առնական, տղամարդկային: 🙂
Այս բառի դեմ պայքարելն անիմաստ է, ինչպես որ կանանց դեմ առհասարակ: 🙂
🙂
🙂Թեև գիտեմ, որ կսկսվի «հավերժական կռիվը»՝
🙂 կանա՞նց թե՞ կանացի վարսավիրանոց:
Միայն մի բան ասեմ՝ ԿԱՆԱՆՑ բաղնիք: 🙂
Կիրակի է, գլուխս հանգիստ պահեմ: 🙂 Առանց նյարդային լարման:
🙂